понедельник, 10 октября 2011 г.

Սև անցքերում կա քաղաքակրթությու՞ն

Համաձայն տարածված կարծիքների`սև անցքերը դեպի իրենց են քաշում այն ամենը, ինչ հայտնվում է իրենց շուրջը,այդ թվում նաև լույսը:Այդ ամենը այնտեղ անհետ կորչում է:Բայց ըստ Դոկուչաևի (Ռուսաստանի գիտությունների ակադեմայի միջուկային հետազոտությունների Մոսկվայի ինստիտուտի գիտնական-աշխատակից) սև անցքերում կան տարածքներ,որտեղ ֆոտոնները կարող են ապրել:Իսկ եթե կան ֆոտոների ուղեծրեր,ապա բացառված չէ ,որ այնտեղ գոյություն ունենան մոլորակների ուղեծրեր:Դոկուչաևը գտնում է,որ այդ ուղեծրերը անտեսանել է պահում սև անցքերի առաջնային գոտին,որտեղ ձուլված են ժամանակն ու տարածությունը:Ըստ նրա` այդ գոտուց այն կողմ կան կայուն ուղեծրեր,որոնք նման չեն արեգակնային համակարգին:Ցավոք այս տեսությունը հնարավոր չէ ապացուցել:Նույնիսկ եթե ընդունենք,որ մարդկությունը ապագայում կկարողանա մուտք գործել սև անցքերի մեջ,ապա դա կլինի ուղևորություն առանց վերադարձի:

Комментариев нет:

Отправить комментарий